Հայա | Айа's Journal, 29 Jun 23

Առողջ մինի պիցցա 15 րոպեում🍕

Խմորի համար՝

1 ձու + 1.5 ճ/գ հունական յոգուրտ + օրեգանո + աղ, սոդա, փխրեցուցիչ մեկական պտղունց + վարսակի թեփ 1 սաղր ճ/գ + բրնձի և եգիպտացորենի ալյուրներ 2-ական ճ/գ🍚🌽


Շարունակությունը մեկնաբանության մեջ🍴


Comments 
Խառնել, ստանալ փանքեյքի խմորի նման զանգված, լցնել չկպչող թավայի մեջ, եթե թավան կպչող է տարածել մի կաթիլ զեյթունի ձեթ, եփել փակ կափարիչով: Մի երեսի կարմրելուց հետո շրջել, քսել թթվասեր կամ այլ սոուս ըստ ցանկության, վրան շարել միջուկը, ինձ մոտ տնական եփած երշիկ, լոլիկ, մարինացված սունկ, զեյթուն, ռուկոլա, ռեհանի տերևներ, վրան լցնել քերած պանիր, ցանկալի է պինդ սորտի անյուղ պանիր, եփել մինչև պանրի հալելը🧀 
29 Jun 23 by member: Հայա | Айа

     
 

Submit a Comment


You must sign in to submit a comment. Click here to sign in.
 


Հայա | Айа's Weight History


Get the app
    
© 2024 FatSecret. All rights reserved.